Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գրաքննության և խոսքի ազատության վիճակը Թուրքիայում վատթարանում է

Գրաքննության և խոսքի ազատության վիճակը Թուրքիայում վատթարանում է
16.04.2016 | 19:52

Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, Թուրքիայի հարցով փորձագետ Էնդրյու Գարդները ասել է. «Երկար ժամանակ է, ինչ Թուրքիայում խոսքի ազատության կոշտ սահմանափակումներ ենք գրանցում: Կարծում եմ, որ իրավիճակը լուրջ է և գնալով վատթարանում է»: Նրա խոսքով` Թուրքիայում ԶԼՄ-ները գտնվում են մեծ ճնշման տակ, անկախ պարբերականների մեծ մասը միայն առցանց տարբերակով է հրապարակվում: Վերջին տարիներին դրանք հաճախ թիրախավորվում են իշխանությունների կողմից: Գարդների կարծիքով` դա Թուրքիայի իշխանությունների մարտավարական դիրքորոշումն է: «Պարզ է, որ մամուլի ազատության իրավիճակը Թուրքիայում, ինչպես նաև համացանցային գրաքննությունը անթույլատրելի է, դա չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին»,- շեշտել է Գարդները:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ